ՆԱՏՕ-ն կողջունի Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը

ՆԱՏՕ-ն կողջունի Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը

ՆԱՏՕ-ի անդամ երկրները սրտանց կողջունեն Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Հունիսի 12-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: «Բոլորն են ցանկանում, որպեսզի Հայաստանն ունենա Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու նույնքան հնարավորություններ, որքան ունի մյուս ուղղությամբ».- ընդգծեց նա:

Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հավելեց, որ դա դրական ազդեցություն կունենա Հայաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ և ընդհանրապես արևմտյան այլ երկրների հետ համագործակցության առումով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում