Ֆրանսիայի նախագահը ծանոթացել է ԼՂ հիմնախնդրի հետ կապված իրավիճակին. Վիսկոնտի

Ֆրանսիայի նախագահը ծանոթացել է ԼՂ հիմնախնդրի հետ կապված իրավիճակին. Վիսկոնտի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծանոթացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակին: Այս մասին հունիսի 12-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում ասել է Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:

«Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոն ծանոթացել է իրավիճակին: Ինձ համար հաճելի է լինել Արցախում և տեղում ծանոթանալ իրադրությանը: Մեզ համար անվտանգության և խաղաղ կարգավորման գործընթացի խնդիրները շատ կարևոր են: Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը գործադրում են հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցում առաջընթաց գրանցեն»,- մասնավորապես ասել է Ստեֆան Վիսկոնտիին:

Նա հայտնել է նաև, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հարցը քննարկվում է Վիեննայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում