Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ֆուտբոլ խաղալու ընթացքում ձեռքը կոտրել է

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ֆուտբոլ խաղալու ընթացքում ձեռքը կոտրել է

Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երևանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում բացատրեց, թե ինչ իրավիճակում է կոտրել ձախ ձեռքը, որը փաթաթված էր: Նա նշեց, որ ձեռքի կոտրվածքը 30 տարվա ընդմիջումից հետո ֆուտբոլ խաղալու որոշման արդյունք է: «Մի իտալացի երիտասարդ այնքան ուժեղ հարվածեց գնդակին, որը ես փորձեցի բռնել: Արդյունքում ձեռքս կոտրվեց»,- «ասաց նա:

Նա հավելեց, որ այսուհետ կփորձի խաղալ կանադացիների համար ավանդական հոկեյ, որտեղ նման վնասվածքներ ստանալու հավանականությունն ավելի քիչ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում