Ադրբեջանի իշխանության կողմից լրագրողի առևանգումը չլսված վայրագություն և բարբարոսություն է. Չինգիզ Հուսեյնով

Ադրբեջանի իշխանության կողմից լրագրողի առևանգումը չլսված վայրագություն և բարբարոսություն է. Չինգիզ Հուսեյնով

Գրող, գրականագետ Չինգիզ Հուսեյնովն իր վրդովմունքն է արտահայտել 2017 թ. մայիսի 29-ին Թբիլիսիում գտնվող լրագրող Աֆղան Մուխտարլիին առևանգելու և նրան Բաքվում բանտարկելու փաստի կապակցությամբ:

Գրողն այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Լրագրողի առևանգումը չլսված չարագործություն, հանցագործություն, բարբարոսություն է՝ իրականացված Ադրբեջանի իշխանությունների կողմից, այո, հենց իշխանությունների, որոնք հղփացել են անպատժելիության մթնոլորտում: Եվս մեկ խայտառակ էջ ժամանակակից Ադրբեջանի պատմության մեջ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում