Պենտագոնի ղեկավարը «ցնցված է» ԱՄՆ-ի բանակի ցածր մարտունակությունից

Պենտագոնի ղեկավարը «ցնցված է» ԱՄՆ-ի բանակի ցածր մարտունակությունից

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ «ցնցված է» ամերիկյան զինված ուժերի վրա այն բացասական ազդեցությունից, որն ունեցել է 2013 թվականին Բարաք Օբամայի վարչակազմի կողմից ռազմական բյուջեի սեկվեստրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Երբ (պաշտոնաթողությունից հետո) չորս տարի անց ես վերադարձա պաշտպանության նախարարություն, ցնցված էի այն բանից, ինչ տեսա մարտական պատրաստության բնագավառում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեում:

Պենտագոնի պետը հավելել է. «Մարտադաշտերում ոչ մի հակառակորդ չէր կարող ավելի մեծ վնաս հասցնել մեր բանակին, քան սեկվեստրը»:

Մեթիսը կոմիտեում ելույթ է ունեցել նախագահ Դոնալ Թրամփի կողմից առաջարկված՝ 2018 թվականի բյուջեի պարզաբանումներով, որը նախատեսում է ռազմական ծախսերի զգալի ավելացում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում