Փրկարարները Մաշտոցի պողոտայի ջրալցված գետնանցումից դուրս են բերել 16 քաղաքացու

Փրկարարները Մաշտոցի պողոտայի ջրալցված գետնանցումից դուրս են բերել 16 քաղաքացու

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները Մաշտոցի պողոտայի ջրալցված գետնանցումից դուրս են բերել 16 քաղաքացու և արգելափակված մեքենաները:

Հունիսի 12-ին՝ ժամը 21:21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի դիմացի գետնանցումը հորդառատ անձրևից ջրալցվել է, ավտոմեքենաներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրի մեջ արգելափակվել են թիվ 47 երթուղուն պատկանող «Hyundai» մակնիշի 4380L պետհամարանիշով ավտոբուսը՝ ներսում արգալափակված 16 քաղաքացի, «BMW» մակնիշի 35 SQ 545, «ՎԱԶ 2101» մակնիշի 35 DQ 202, «BMW» մակնիշի 77 UT 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոբուսից տարահանել են 16 քաղաքացու և տեղափոխել անվտանգ տարածք: «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել քարշակ ավտոմեքենայի օգնությամբ, իսկ «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան՝ փրկարարների օգնությամբ:

Հունիսի 12-ին՝ ժամը 21:33-ին, ահազանգ է ստացվել նաև, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող «Վերսալ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Տ. Ի.-ին պատկանող «Mercedes» մակնիշի 32 AT 333 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում