Էստոնիայի ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Էստոնիայի ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Էստոնիայի արտաքին գործերի նախագահ Սվեն Միկսերը` ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հունիսի 13-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Միկսերը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրում, նաև ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Էստոնիայի արտգործնախարարին ներկայացրեց Հայոց ցեղասպանության և հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում