ՄԻՊ-ին ուղղված բաց նամակի առիթով օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

ՄԻՊ-ին ուղղված բաց նամակի առիթով օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք Զ. Զանյանի և Վ. Գերավետյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված 2017 թվականի հունիսի 12-ի բաց նամակի և հայտարարության առիթով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայում չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Այց կատարած խմբին հանձնարարված է մանրամասն ստուգել բաց նամակում և հայտարարության մեջ նշվող հանգամանքները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Հետևեք մեզ նաև Telegram-ում