ԱՄՆ-ում ձերբակալել են Պանամայի նախկին նախագահին

ԱՄՆ-ում ձերբակալել են Պանամայի նախկին նախագահին

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հունիսի 12-ին Մայամիում ձերբակալել Է Պանամայի նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելիին, ինչի մասին հայտնել Է Estrella պորտալը:

Ինչպես սպասվում Է, մոտ ժամանակներս նրան կարտահանձնեն հայրենիք: Մայիսի վերջին Մարտինելիի նկատմամբ միջազգային հետախուզում Էր հայտարարվել Ինտերպոլի կողմից: Նրա նկատմամբ տրված այսպես կոչված «կարմիր շրջաբերականը» ենթադրում Էր անձի անհապաղ կալանավորում եւ արտահանձնում, որին կասկածում են քրեական հանցագործություն կատարելու մեջ եւ որը գտնվում Է այլ պետության տարածքում:

Մարտինելին, որը Պանաման գլխավորել Է 2009 – 2014 թվականներին, մեղադրվում Է կոռուպցիայի, ընդդիմությանը, զինակիցներին եւ երկրի քաղաքացիներին լրտեսելու մասնակցության մեջ: Նրան նաեւ կասկածում են պանամական այցագրերի ապօրինի վաճառքի մեջ, որը կարող Էր Մարտինելիին հանցակիցների հետ մինչեւ 100 միլիոն դոլար բերել: Բոլոր հանցագործությունների համար նրան սպառնում Է մինչեւ 21 տարվա բանտարկություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում