Հայաստանի հյուսիսային հատվածներում առաջիկա օրերին կրկին սպասվում է կարկուտ

Հայաստանի հյուսիսային հատվածներում առաջիկա օրերին կրկին սպասվում է կարկուտ

Հայաստանին հունիսի 14-ին մեկ այլ ցիկլոն է մոտենում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ 

«Հանրապետության առանձին հատվածներում՝ հյուսիսային մարզերում, երեկոյան ժամերին կրկին սպասվում է կարկուտ։ Հունիսի 14-ի երեկոյան ժամերին, հունիսի 15-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 16-ին կեսօրից հետո կրկին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ինչպես նաև կարկուտ»,- նշեց Սուրենյանը։

Նրա խոսքով՝ օդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ն էապես չի փոխվի և Երևանում ցերեկային ժամերին կտատանվի +31 +33 աստիճանի սահմաններում։

Երեկոյան ժամերին կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ կանխատեսվում են միայն լեռնային գոտիներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում