Լեսբոսում երկրաշարժը հարյուրավոր մարդկանց զրկել Է օթեւանից, կա մեկ զոհ

Լեսբոսում երկրաշարժը հարյուրավոր մարդկանց զրկել Է օթեւանից, կա մեկ զոհ

Հունաստանի Լեսբոս կղզում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մեկ կին, վիրավորվել 15 մարդ, Վրիսա ավանում ավերվել Է տների մեծ մասը, առանց կացարանի են մնացել հարյուրավոր մարդիկ:

Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները:

6,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել հունիսի 12-ին ժամը 15:28-ին Հունաստանի արեւելքում Լեսբոս եւ Խիոս կղզիների միջեւ: Դրան հետեւել են 4,8 մագնիտուդով հետցնցումը եւ պակաս ուժգնությամբ մի քանի ցնցումներ: Երկրաշարժն ավերածություններ Է գործել նաեւ Թուրքիայում, որը հեռու չի գտնվում Էպիկենտրոնից: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Լեսբոս Է ուղարկել ներքին գործերի փոխնախարար Նիկոս Տոսկասին եւ քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարության եւ ենթակառուցվածքի նախարարության մի խումբ տեխնիկների եւ փորձագետների: Նրանք պետք Է որոշեն տուժած շրջանների վնասը եւ շուտափույթ վերականգնման պլաններ կազմեն: «Գյուղն ասես ռմբակոծել են»,- ասել Է կղզու քաղաքագլուխ Սպիրոս Գալինոսը, որը Վրիսա գյուղում ուղեկցել Է կառավարական պատվիրակությանը: Տներից մեկի փլատակների տակ զոհվել Է մի կին՝ երկու երեխաների մայր, նրա ամուսինը թեթեւ վերքեր Է ստացել: Հրշեջները փլատակներից դուրս են բերել երեք մարդու: Վիրավորել Է երեք մարդ, հաղորդում են տեղական իշխանությունները: Առավել ծանր վնասվածքներ Է ստացել շուրջ 15 մարդ, մեծ մասին առաջին օգնությունը ցույց տալուց հետո թողել են հիվանդանոցներից: Շրջանի գրեթե 500 բնակիչներ գիշերն անցկացրել են կղզու այլ մասերի վրաններում եւ հյուրանոցներում՝ երկյուղելով հետցնցումներից:

Տեղական իշխանությունների նախնական գնահատմամբ՝ Վրիսայում շենքերի 70 տոկոսն ավերված Է կամ դրանց լուրջ վնաս Է հասցված: Ավերածություններ կան նաեւ Պլոմարի քաղաքում, որը գտնվում Է Էպիկենտրոնից 15 կիլոմետր հեռավորության վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում