Ադրբեջանի բանտում լրագրողին տանջանքների են ենթարկել, իսկ նրա եղբորը՝ սպանել

Ադրբեջանի բանտում լրագրողին տանջանքների են ենթարկել, իսկ նրա եղբորը՝ սպանել

Ադրբեջանի իշխանությունների դեմ հանդես եկող՝ լրագրող, ադրբեջանական 7gün.az կայքի գլխավոր խմբագիր Դավիդ Շիրալիևը 2014 թ. օգոստոսի 30-ին ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից ապօրինի ձերբակալվել է և մինչ օրս անազատության մեջ բռնության ու տանջանքների է ենթարկվում:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Շիրալիևի փաստաբանը: Վերջինս նաև կոչ է արել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, հասարակական կազմակերպություններին՝ խորն ուսումնասիրել այս հարցը: Փաստաբանն ավելացրել է նաև, որ 2014 թվականից սկսած՝ իր և իր պաշտպանյալի նկատմամբ բազմաթիվ սպառնալիքներ են հնչեցվել, իսկ Շիրալիևի եղբայրը դաժանորեն սպանվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում