Բլոգեր Լապշինի դեմ քրեական գործի նյութերն ուղարկվել են դատարան

Բլոգեր Լապշինի դեմ քրեական գործի նյութերն ուղարկվել են դատարան

Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ հարուցված քրեական գործի նյութերն ուղարկվել են դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հենվելով իրավապահ մարմիններում իր աղբյուրի վրա:

Ներկայացված նյութերը կնայի ծանր հանցագործություններ քննող Բաքվի դատարանի դատավոր Ալովսաթ Աբբասովը: Առաջիկա օրերին հայտնի կդառնա դատական գործընթացի նախապատրաստական նիստի ժամկետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում