ՀԱՊԿ-ի հավաքական ուժերն աշնանը վարժանքներ կանցկացնեն նոր ձեւաչափով. Լուկաշենկո

ՀԱՊԿ-ի հավաքական ուժերն աշնանը վարժանքներ կանցկացնեն նոր ձեւաչափով. Լուկաշենկո

Բելառուսն առաջարկում Է ՀԱՊԿ-ի Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմավորումների համատեղ պատրաստության նոր, ավելի մաշտաբային ձեւ փորձարկել 2017 թվականի աշնանը կայանալիք օպերատիվ-ռազմավարական վարժանքների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում ելույթ ունենալով կազմակերպության անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը:

«Բելառուսական կողմի նախաձեռնությամբ, ընթացիկ տարվա աշնանը պլանավորվում Է փորձարկել ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի կազմավորումների համատեղ պատրաստության նոր, ավելի ընդգրկուն ձեւ՝ օպերատիվ ռազմավարական վարժանքներ, որոնց ընթացքում կգնահատվի շտաբների եւ զորքերի՝ համատեղ գործողություններ իրականացնելու պատրաստության մակարդակը»,- ասել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ կարեւոր Է ոչ միայն զորքերի գործողությունները փորձարկել հավաքական անվտանգության տարբեր տարածաշրջաններում, այլեւ մշակել ժամանակակից սպառնալիքների կանխմանն ուղղված գործողություններ, սպառնալիքներ, որոնք արդեն հիբրիդային ձեւեր են ստացել: «Դրանք այսօրվա իրողություններն են եւ կազմակերպությունից պահանջում են համապատասխան արձագանք»,-նշել Է պետության ղեկավարը:

Նաեւ Ալեքսանդր Լուկաշենկոն հորդորել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներին՝ արագացնել Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ տեխնիկական ապահովման համաձայնագրի պատրաստումը: «Դրա իրականացումը գործնական ուղղվածություն ունի եւ թույլ կտա հավաքական ուժերի գործողությունների ապահովման բազմաթիվ չկարգավորված հարցեր հանել ինչպես նրանց կողմից մարտական առաջադրանքներ կատարելիս, այնպես էլ ուսումնառության ընթացքում»,-ասել Է Բելառուսի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում