Ավստրիայում քննարկվել են Հայաստանում կանաչ էներգիայի զարգացման հեռանկարները

Ավստրիայում քննարկվել են Հայաստանում կանաչ էներգիայի զարգացման հեռանկարները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունիսի 9-10-ին մասնակցել է Ավստրիայում կայացած Էներգետիկ համայնքի նախարարական ոչ պաշտոնական համաժողովին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննարկվել են Էներգետիկ համայնքի պայմանագրում նախատեսվող փոփոխությունների հետ կապված մի շարք հարցեր։ Համաժողովի ներկայացուցչական կազմը անդրադարձել է նաև էներգետիկայի բնագավառում համագործակցությանը: Համաժողովի շրջանակներում Աշոտ Մանուկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հաննի, ինչպես նաև Էներգետիկ համայնքի տնօրեն Յանեզ Կոպաչի հետ։ Վերջինիս հետ քննարկվել է Էներգետիկ համայնքի հետ համագործակցության և Հայաստանում կանաչ էներգիայի զարգացման հեռանկարները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում