Սիրիայում տագնապի վերջն արդեն երեւում է

Սիրիայում տագնապի վերջն արդեն երեւում է

Սիրիայում լարվածությունը շատ չի մեծանա, այնտեղ տագնապի վերջն արդեն երեւում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով` եկել է ժամանակը, որ արաբական երկրները վերջապես կողմնորոշվեն Սիրիայի հարցում: «Սիրիայում տիրող իրավիճակը ներքին խնդիրներից դուրս է»,– ասաց նա: Անդրադառնալով տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսմանը, Մանոյանն ասաց, որ նման իրավիճակը Թուրքիայի շահերից չի բխում: «Մինսկի խումբը պետք է շարունակի այդ ուղղությամբ ջանքեր գործադրել»,-հավելեց բանախոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում