Ադրբեջանցի ընդդիմադիրը մատնացույց է արել երկրում իշխանությունների ճնշումների ուժգնացման հանգամանքը

Ադրբեջանցի ընդդիմադիրը մատնացույց է արել երկրում իշխանությունների ճնշումների ուժգնացման հանգամանքը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շենակը և Սեզար Պրեդան հունիսի 13-ին կհանդիպեն Ադրբեջանի ընդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ, որոնցից մի քանիսը ներկայումս ճաղերի հետևում են: Ազգային ճակատ կուսակցության նախագահ, բանտարկության մեջ գտնվող Ալի Քերիմլիի խոսքերով՝ ադրբեջանական իշխանությունները ավելի են սաստկացրել առանց այն էլ գոյություն ունեցող ճնշումները երկրի հասարակության բոլոր շերտերի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական azadliq.info կայքը, Քերիմլին նշում է.

«Ադրբեջանում ճնշումներն ու բռնությունը երբեք էլ չեն դադարել, դրանք ավելի են ուժգնացել հատկապես վերջին ամիսների ընթացքում: Սրա մասին են խոսում վերջին ձերբակալությունները լրագրողների շրջանում: Սա ուղղակի սարսափելի և անընդունելի է, պետք է վերջ տալ այս ամենին: Ես, լինելով ընդիմադիր կուսակցության ղեկավար, հիմա գտնվում եմ բանտում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում