Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ

Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հունիսի 13-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /UNDP/ հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հետ՝ կառույցի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Արծվիկ Մինասյանը ողջունել է գործընկերային հարաբերությունների ընթացքը, նշել, որ գերատեսչության համար սկզբունքային է աշխատել բաց և հրապարակային, նաև համառոտ ներկայացրել ոլորտում կատարվող բարեփոխումները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև առաջիկայում նախանշվող ծրագրային առաջարկներին: Կողմերը վերահաստատել են արդյունքներ արձանագրող՝ համատեղ աշխատանքին միտված փոխգործակցության պատրաստակամությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում