Կալիֆորնիայի սենատը կքվեարկի Հայոց ցեղասպանության մասին ուսումնական ծրագիրը ֆինանսավորելու հարցը

Կալիֆորնիայի սենատը կքվեարկի Հայոց ցեղասպանության մասին ուսումնական ծրագիրը ֆինանսավորելու հարցը

Կալիֆորնիայի օրենսդիր ժողովը հինգշաբթի կքննարկի 2017-18 թթ բյուջեն։ Սպասվում է, որ օրենսդիր ժողովի անդամները կքվեարկեն Գլենդելում Հայ-ամերիկյան թանգարանի շինարարությանը 3 մլն դոլար հատկացնելու հարցի շուրջ։ Սպասվում է քվեարկություն նաև Հայոց ցեղապանության վերաբերալ ուսուցողական ծրագրի իրականցման համար 10 մլն դոլար տրամադրելու նախագծի շուրջ։ Այս մասին հայտնում է Glendale News-Press-ը։

Եթե բյուջեի նախագիծը հաստատվի, թանգարանի ընդհանուր ֆինանսավորումը կհասնի 4 մլն դոլարի։ Անցած տարի նահանգապետ Ջերի Բրաունը հաստատել էր 1 մլն դոլարի փոխանցումը նախագծին։

Մայիսին սենատոր Էնթոնի Պորտատինոն միացել էր թարգարանի նախագծի գործադիր խորհրդի անդամ Զավեն Կազազյանին՝ ներկայացնելով նախագիծը սենատի բյուջետային հարցերով ենթահանձնաժողովում, որտեղ այն հավանության է արժանացել և դրվել սենատում քվեարկության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում