AM | RU
USD
EUR
RUB

Հեռավորության վրա երեխայի լացը լսելի դարձնող և սարքավորումները կառավարող Moon-ը

Երկու տարի առաջ Moon-ն ընդամենը գաղափար էր, այսօր արդեն` պատենտավորված, 10 սմ տրամագծով փոքրիկ սարք, որին կարելի է վստահել տան անվտանգությունը և հանգիստ գնալ աշխատանքի կամ քաղաքից դուրս: Դրա համար ընդամենը պետք է տեսանկարահանող ավտոմատացման սարքին տալ համապատասխան ցուցումներ և հեռախոսի մեջ ունենալ համապատասխան հավելված:

Հավելվածի մեծ ստեղծված վիրտուալ վահանակի օգնությամբ կկարողանաք ձեր նախընտրած ժամին միացնել կամ անջատել օդորակիչը, որոշել բնակարանի ցանկալի ջերմաստիճանն ու խոնավությունը, երեխաներին մուլտֆիլմից կտրելու համար անջատել հեռուստացույցը և` ոչ միայն: Ըստ էության` կենտրոնացված ավտոմատացման համակարգ համարվող Moon-ը տեղադրելով, ասենք, բնակարանում, հնարավոր է հեռավորության վրա ոչ միայն կառավարել հեռակառավարման վահանակով աշխատող սարքավորումները, այլև հետևել տան անցուդարձին:

ՏՏ ոլորտում փորձն ու նորարարության հանդեպ սերը նպաստեցին, որ մասնագիտությամբ տնտեսագետ Սերգո Օգանովի մոտ ծնվի Moon-ի գաղափարը: Մտահղացումը հայտնեց ընկերոջը` գերմանահայ Իգոր Խաչատուրյանին, ու սկսվեց հայկական ստարտափի նախագծումը: «Մտածում էինք ավտոմատացման համակարգ ստեղծել, բայց պետք էր հասկանալ, թե կոնկրետ ինչ գործառույթներ պիտի աներ այն, որպեսզի շուկայում պահանջարկ ունենար: Ի վերջո հասկացանք, որ լայն սպառման շուկա ապահովելու համար պետք է բնակարանների անվտանգության ուղղությամբ մտածել: Միևնույն ժամանակ, շատ լավ էինք գիտակցում, որ անվտանգության համակարգերը բազմազան են ամբողջ աշխարհում: Մեր առաջարկը պետք է ունենար հնարավորինս շատ գործառույթներ և լիներ գրավիչ: Եվ այն, ինչ ստացանք, կարող ենք ասել, որ հնարավորություն է տալիս կառավարել տան գրեթե բոլոր սարքավորումները»,-ասում է Moon-ի համահեղինակ Սերգո Օգանովը:

Անլար սնուցվող Moon-ը հնարավորություն է տալիս, տնից հեռու գտնվելով, ոչ միայն կառավարել տան սարքավորումները, այլև տպավորություն ստեղծել, թե տանը մարդ կա: Եթե ածխաթթու գազի տվիչը հուշում է, որ պատուհան բացելու ժամանակն է, ապա լույսի տվիչը պարբերաբար միացնում և անջատում է սենյակների լույսերը:

Բայց եթե անգամ գողերը չեն խաբվում տանը մարդկանց ներկայության պատրանքով, Moon-ը ուրիշ ձևով է օգնում տանտերերին: Մագնիսական լևիտացիայի հաշվին 360 աստիճանի տակ անաղմուկ պտտվող տեսախցիկը, տեսաձայնագրելով տան ամբողջ անցուդարձը, ինֆորմացիան անմիջապես ուղարկում է օգտատիրոջ հեռախոսին` տվյալ դեպքում տանտիրոջը կամ տանտերերին, ասենք, մայրիկին ու հայրիկին: Ինչի շնորհիվ անգամ տեսախցիկը գողանալու դեպքում կատարվածի սկզբից մինչև տեսախցիկն անջատելու պահն ամեն ինչ տեսնում և լսում են տանտերերը: Ի դեպ, ինֆորմացիան անհասանելի է կողմնակի մարդկանց համար, անվտանգության մասին մասնագետները հոգացել են նախ և առաջ. «Moon-ը տեսագրությունը և´ իր մեջ է պահպանում, և´ հեռախոսին է ուղարկում: Այն գողանալն անգամ վտանգավոր է, քանի որ այդպես ավելի հեշտ կլինի գողին գտնելը: Հեռախոսին ուղարկված ինֆորմացիայից հնարավոր է իմանալ, թե ինչ է տեղի ունեցել դեպքից մեկ րոպե առաջ»,-ասում է Սերգոն:

Անվտանգության համակարգ ներառող հայկական ստարտափը կարող է ոչ միայն օգնել` հեշտությամբ գտնելու գողին, այլև կանխելու գողությունը: Ձայների վերլուծության մեխանիզմն անմիջապես կհուշի` բնակարանի պատուհանն է ջարդվել, շունն է հաչում, թե երեխան է լացում: Իսկ կապը խափանվելու դեպքում անպայման կզգուշացնի:

Եթե բնակարաններում և գրասենյակներում Moon-ը ապահովում է, նախ և առաջ, անվտանգությունը, ապա կոնֆերանսներում մաքուր ձայն է ստանում: Առանց մարդկային գործոնի` պտտվելով ձայնի ուղղությամբ` ունիվերսալ սարքը ձայնագրում է խոսողին` չեզոքացնելով շրջապատի մյուս ձայները:

Թե կոնկրետ երբ շուկա կհանվի աշխարհում իր ֆունկցիոնալությամբ նմանը չունեցող Moon-ը, դեռ հստակ չի, բայց Indiegogo-ում կամ այլ օնլայն հարթակում քրաուդֆանդինգ արշավին արդեն կհետևի մասսայական արտադրությունը: «Հիմա գյուտի գրանցման հարցերով ենք զբաղված: Այս` առաջին ապրանքի հաջողության դեպքում, կյանքի կկոչենք մեր մյուս մտահղացումները: Մեր նպատակն էր՝ գտնել ձևաչափ, որը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն կտա մնալ և աշխատել Հայաստանում, բայց ունենալ սպառման շուկա ամբողջ աշխահում: Այդ դեպքում Հայաստանի հեղինակությունը ՏՏ ոլորտում կբարձրանա, ինչը կհանգեցնի պատվերների աճին»,-վստահեցնում է Սերգոն:

Իսկ թե ինչ հաջողություն կունենա հայկական ստարտափն աշխարհում, մեծապես կախված է մյուս համահեղինակից` գերմանահայ Իգոր Խաչատուրյանից, ով գծել է Moon-ի դիզայնը և իր վրա վերցրել այն աշխարհին ներկայացնելու պարտավորությունը:
Ապրանքի առաջմղման գործում ջանք չխնայելու դեպքում Moon-ը հավակնում է մեծ շուկա ձեռք բերել թե´ Եվրոպայում, թե´ Ամերիկայում, բայց Սերգոն վստահ է` ունիվերսալ տեսախցիկն ամենաշատ գնահատողները կունենա ԱՄն-ում, Կանադայում, որոշ չափով` Սինգապուրում և Ավստրալիայում:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Մանչեսթերի ահաբեկչության հեղինակը ռումբ պատրաստելիս օգտվել է Youtube-ից Ինժեներական ոլորտի ֆորում-ցուցահանդեսը Վանաձոր է բերել 200 մասնակցի Տնտեսագետը դրական է գնահատում կառավարության ծրագրում տեղեկատվական տեխնոլոգիաներին ուղղված շեշտադրումները Հայաստանում մեքենաների առևտրի շրջանառությունն ավելացել է 39,9 տոկոսով Ֆրանսիացի լրագրողը մահացել է Մոսուլում վիրավորվելուց հետո Խիստ վերահսկողության տակ պահել ամառային զորակոչի ամբողջ գործընթացը. Վիգեն Սարգսյան Վիգեն Սարգսյանը կարևորել է զորակոչի ընթացքում կոռուպիոն երևույթների բացառումը Հալեպում շուկայի ուղղությամբ կրակահերթի հետևանքով 20 մարդ է վիրավորվել Միասնական քննությունները Հայաստանում անցել են բավականին հարթ և խաղաղ պայմաններում Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 21.6 միլիոն դոլարի վարկի տրամադրումը Ապրիլյան պատերազմի հերոս Արթուր Գեւորգյանը կդառնար 20 տարեկան Երեք մլն զբոսաշրջիկ Հայաստան բերելով կարելի է 1,8 մլրդ դոլարի ՀՆԱ-ի աճ ապահովել. տնտեսագետ Ադրբեջանում ավելի քան 100 տուն ջրի տակ է անցել Տնտեսական ակտիվության հինգ տոկոս աճն այս պահին համարում եմ իրատեսական. տնտեսագետ Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 73-ի Անընթեռնելի դարձրած համարանիշներով ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն 200 հազար դրամի չափով Մեքքայում ահաբեկչական փորձ է կանխվել Ռուսաստանից Ադրբեջան է հասել զինտեխնիկայի նոր խմբաքանակ Ադրբեջանը հրադադարը խախտել է 400 անգամ և կատարել դիվերսիայի ձախողված փորձ. շաբաթը սահմանագծում ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը որակապես նոր պայմաններ կստեղծի երկկողմ կապերի համար Վթարից տուժած զինծառայողներից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում Բելգիացի սենատորն Արցախում ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում Ավտովթարի պատճառով 14 տուժած զինծառայողներից մեկն ստացել է կրծքավանդակի ողերի կոտրվածք, նրան տեղափոխում են Երևան. Կամավոր Խաչատրյան Գեղարքունիքում ՊՆ պետհամարանիշով ավտոմեքենա է կողաշրջվել. 14 զիծառայող է տուժել, որոնցից 7-ի վիճակը ծանր է Հայաստանի և ՄԹ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ Երևանի Ազատության հրապարակում Ռուբեն Գեւորգյանցի հարազատների կոչը. Ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին «Փաստ». Պատգամավոր. Գյուղացին կարկուտի պատճառով բերքը կորցնում է, որպես փոխհատուցում փտած սոխի սերմ են տալիս «Առավոտ». Բնապահպանները դժգոհ են Սևանա լճից տարեկան 270 միլիոն խմ ջուր բաց թողնելու կառավարության որոշումից «168 ժամ». Ինչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար «Հայկական Ժամանակ». Արցախը հյուրերի պակաս չունի «Հրապարակ» . Եղվարդում Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների կողմից կառուցվող եկեղեցին պատրաստ է «Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի սիրտը չի կտրվում ԱԺ-ից. նա իր աշխատասենյա­կը դեռ չի հանձնել «Հրապարակ». Մեծ, ճոխ հարսանիք է սպասվում. քավորը Բակո Սահակյանն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Քննարկվել է Արթիկում շենքի քարաթափման արդյունքում բնակիչներին որոշակի ֆինանսական աջակցություն հատկացվելու հարցը Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքի քննարկման արդյունքում զորակոչիկը ստացել է տարկետում ՀՀ առողջապահության նախարարությունը որդեգրել է ֆինանսական միջազգային համակարգի անցնելու քաղաքականություն Մխիթարյանի համար մրցաշրջանի ամենահիշարժան պահը ԵԼ գավաթը նվաճելն է. ֆուտբոլիստը պատասխանել է երկրպագուների հարցերին Հայաստանը մեծապես կարևորում է Ինդոնեզիայի դերը Հարավարևելյան Ասիայում. Նախագահ Սարգսյան ԱՄՆ «Թինքեր» ավիաբազա մուտք գործելու փորձ կատարած հայ վարորդը ձերբակալվել է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan