Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնը պատրաստ կլինի սեպտեմբերի 21- ին

Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնը պատրաստ կլինի սեպտեմբերի 21- ին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ծանոթացավ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքներին, հանդիպեց հիվանդանոցում բուժում ստացող զինծառայողների հետ: «Անհրաժեշտ է ամեն ինչ անել նվազեցնելու հաշմանդամությունն ու երկարացնելու մարդկանց կյանքի տեւողությունը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բաբլոյանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով` վերականգնողական կենտրոններ աշխարհում ստեղծվում են հասարակության աջակցությամբ եւ ոչ միայն պետական ծրագրերով: «Այսօր գեղեցիկ համադրություն է ստեղծվել. պետական ծրագրերի, հասարակության աջակցության եւ, իհարկե, բժշկական հանրության»,-ասաց նա:

Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի բացումը նախատեսվում է սեպտեմբերի 21-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում