«Հերացի» թիվ 1հիվանդանոցային համալիրում արյան կետ բացվեց. առաջին դոնորները բժշկականի ուսանողներն էին

«Հերացի» թիվ 1հիվանդանոցային համալիրում արյան կետ բացվեց. առաջին դոնորները բժշկականի ուսանողներն էին

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում արյան դոնորի միջազգային օրը Արյունաբանական կետ բացվեց: Առաջին դոնորները ԵՊԲՀ-ի 8000 ուսանողներն էին: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շրջայց կատարեց կենտրոնով, ծանոթացավ դրա հնարավորություններին: «Այն, ինչ ստեղծվեց, անհրաժեշտություն էր, որը հիվանդանոցը մինչ օրս դեռ չուներ: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում հազարավոր վիրահատություններ, միջամտություններ են իրականացվում: Նմանատիպ բժշկական հաստատությունները պետք է ունենան իրենց արյան պաշարը»,-իր խոսքում նշեց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ արյունաբանական կետ ունենալը երկու խնդիր է լուծում. նախ համալսարանական հիվանդանոցն ապահովվում է արյան պաշարով եւ երկրորդ՝ անհրաժեշտության դեպքում նաեւ կարող է արյուն տրամադրել:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով` Նուբա մեկնած հայ բժիշկները աշխարհին ապացուցեին, որ բարությունը եւ գթասրտությունը կարող են լինել կյանքի նորմ եւ արյունատվությունը եւս այդ կյանքի նորմերի տարրերից է: «Մեր ապագա բժիշկներին ցուցակագրելով՝ մենք կունենանք ամբողջական մի ռեեստր այն երիտասարդ բժիշկների, ովքեր խրոնիկ հիվանդություններ չեն տարել, եւ այդ արյան պաշարը յուրաքանչյուր պահի կարող է մեկ այլ մարդու կյանք փրկել»,-հավելեց Մուրադյանը:

Բժիշկներն ու ապագա բժիշկները վստահ են, որ կամավոր դոնորությունը ոչ միայն բուժվելու հնարավորություն է ընձեռում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց, այլ նաև ուժ է տալիս այդ մարդկանց ընտանիքի անդամներին և բժիշկներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում