ԱՄՆ-ից 37 բժիշկներ բուժծառայություններ կմատուցեն Հայաստանի գյուղերի բնակիչներին

ԱՄՆ-ից 37 բժիշկներ բուժծառայություններ կմատուցեն Հայաստանի գյուղերի բնակիչներին

ԱՄՆ Ֆրեզնո քաղաքից բժիշկ Ջոն Գարին մի քանի բժիշկների հետ պատրաստվում է գալ Հայաստան՝ օգնելու այն մարդկանց, ովքեր բժշկական ծառայությունների կարիք ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է abc30.com-ը:

37 բժիշկներն ու բուժաշխատողները բժշկական ծառայություններ են մատուցելու երկրի գյուղական շրջաններին: Ջոն Գարիի համար սա հնարավորություն է շուրջ 30 տարի անց վերադառնալ Հայաստան:

«Ես բախտ եմ ունեցել 1988 թվականին՝ Հայաստանը ցնցած երկրաշարժի ժամանակ լինել փրկարարների առաջին խմբի մեջ, ում Խորհրդային Միությունը թույլ էր տվել մտնել Հայաստան»,- պատմում է նա: Գարին կամավորագրվել էր ոչ միայն նրա համար, որ ցանկանում էր օգնել, այլև որովհետև պարտավորություն էր զգում իր նախնիների առաջ, ովքեր Հայաստանից են: «Պետք է հիշել, թե որտեղից ես»,– ասում է նա:

Ջոն Գարին նշում է, որ Հայաստանի գյուղական վայրերի բնակիչները հասանելիություն չունեն մշտական բուժօգնության: Նա ակնկալում է, որ իր հիվանդաների շարքում կտեսնի Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայ փախստականների:

Բժիշկները հունիսի 14-ին մեկնել են Լոս Անջելեսից: Նրանք բուժծառայություններ կմատուցեն 10 օրով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում