Լոնդոնի բարձրահարկում հրդեհի պատճառը կարող Էր անսարք սառնարանը լինել. Daily Mail

Լոնդոնի բարձրահարկում հրդեհի պատճառը կարող Էր անսարք սառնարանը լինել. Daily Mail

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Grenfell Tower բարձրահարկ բնակելի տանը բռնկած հրդեհի պատճառը կարող Էր անսարք սառնարանը լինել: Այս մասին հայտնել Է Daily Mail (DM) թերթը:

Հրատարակությունը վկայակոչում Է հրդեհից ողջ մնացածներից մեկի հարեւանուհու խոսքը: Նա հայտնել Է, որ «իր սառնարանը պայթել Է» այն բանից առաջ, երբ բոցը պատել Է 24-հարկանի շենքը, որտեղ շուրջ 120 ընտանիք Էր ապրում:

«Այդ ամենը տեղի Է ունեցել հենց նրա աչքի առաջ: Նա խիստ զարմացել Է, թե ինչ արագ Է տարածվել կրակը»,- մեջբերում Է թերթը 38-ամյա Սամիրա Լամրանիի խոսքը: Լոնդոնի հրշեջ ծառայությունում միեւնույն ժամանակ վաղաժամ են համարում պատահարի որեւիցե վարկած հայտնելը: Մայրաքաղաքի ոստիկանության տվյալներով՝ հրդեհի հետեւանքով զոհվել Է վեց մարդ: Ըստ որում չի բացառվում, որ զոհերի թիվն աճի:

Daily Mail-ն իր հերթին տեղեկացնում Է, որ կարող Էին զոհվել տասնյակ մարդիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում