Թրամփը «խորապես վշտացած Է» Վիրջինիայում պատահածի մասին լուրերից

Թրամփը «խորապես վշտացած Է» Վիրջինիայում պատահածի մասին լուրերից

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների խմբակցության համակարգող Սթիվեն Սքալիսը ու եւս մի քանի մարդ վերքեր են ստացել Վիրջինիայի նահանգի Ալեքսանդրիա քաղաքում բեյսբոլի դաշտում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Fox News հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքական գործիչը վիրավորվել Է ազդրից, իսկ նրա օգնականը հրազենային վերք Է ստացել կրծքավանդակի շրջանում: Հարձակվողի ճակատագիրն ստույգ հայտնի չԷ: Ըստ տարբեր տվյալների, նա կա՛մ ձերբակալված Է, կա՛մ գնդակահարված:

Ալեքսանդրիայի ոստիկանությունը Rwitter-ի իր Էջում հայտնել Է, որ միջադեպի կապակցությամբ ձերբակալվել Է մի կասկածյալ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ինքը եւ փոխնախագահ Մայքլ Փենսը «խորապես վշտացած են» Վիրջինիայում պատահածի մասին լուրերից: ԱՄՆ-ի ղեկավարի հայտարարության տեքստը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Մենք խորապես վշտացած ենք այդ ողբերգությունից»,-ասված Է Թրամփի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում