Ամերիկյան Time հրատարակչությունը հայտարարել Է զանգվածային կրճատումների մասին

Ամերիկյան Time հրատարակչությունը հայտարարել Է զանգվածային կրճատումների մասին

Ամերիկյան խոշորագույն հրատարակչություններից մեկը՝ Time-ը, որն այդ թվում այնպիսի հանդեսների սեփականատերն Է, ինչպիսիք են Time-, People-ը, Life-ը, Sports Illustrated-ը, հայտարարել Է զանգվածային կրճատումների մասին: Ինչպես ասված Է ընկերության գլխավոր տնօրեն Ռիչ Բատիստայի՝ հունիսի 13-ին տարածված հայտարարության մեջ, կրճատումները կվերաբերեն շուրջ 300 աշխատակիցների:

Բատիստայի խոսքով՝ կրճատումները կատարվում են հրատարակչական տան ընդգրկուն բարեփոխումների եւ ամբողջ կառուցվածքի վերակառուցման շրջանակներում: «Սա ծանր, բայց անհրաժեշտ քայլ Է»,- նշել Է գլխավոր տնօրենը: «Մենք վերակազմում ենք ծախսերի ամբողջ կառուցվածքը»,- հավելել Է նա: «Փոփոխությունները ժամանակ եւ համբերություն կպահանջեն, բայց ես ոգեշնչված եմ այն առաջընթացից, որը մենք ցուցադրում ենք այն բանի համեմատ, թե ինչպես ենք կենսագործում մեր ռազմավարությունն այնպիսի հեռանկարային ուղղություններում, ինչպսիք են տեսակոնտենտը, աննկատ գովազդը եւ բրենդի ընդլայնումը»,- նշել Է Բատիստան: Ըստ որում, նրա խոսքով, տպագիր արտադրանքի թողարկումը մնում Է «ընկերության կարեւոր մասը»:

The Wall Street Journal թերթի տվյալներով՝ Time-ը փորձում Է վերակառուցվել՝ խուսափելու համար այն հրատարակությունների բաժանորդների թվի նվազման, որոնց սեփականատերն Է ընկերությունը, ինչպես նաեւ հանդեսների վաճառքի ծավալների եւ համապատասխանաբար գովազդային հասույթի նվազման բացասական ազդեցությունից:

1922 թվականին հիմնված Time հրատարակչությունն ամենախոշորներից մեկն Է ԱՄՆ-ում, այն ունի ավելի քան 100 հանդեսներ: Ընկերության կենտրոնակայանը գտնվում Է Նյու Յորքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում