«Հայկական Ժամանակ». Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկան մարմարաշենցիների ցանքատարածությունները վնասում է

«Հայկական Ժամանակ». Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկան մարմարաշենցիների ցանքատարածությունները վնասում է

«Հայկական Ժամանակ»-ը մի քանի օր է՝ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակիչներից ահազանգ է ստանում, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկան իրենց ցանքատարածութուններով անցուդարձ անելով՝ վնասում է կերային մշակաբույսերը:

«Ռսի տանկերը ավիրում են, ձեռները կրակն ենք ընկել: Դաշտերը սարքել են իրենց համար ճանապարհ: Էլ տանկ, էլ գռուզավիկ, ինչ ըսես կտանին ու կբերեն: Մենք մեր հողի վրա ռուսի ձեռը գերի ենք ընկել»,- սրտնեղած ասել է Մարմարաշենի բնակիչը:

«Բանն այն է, որ բոլորովին վերջերս ասֆալտապատվել է Մարմարաշենի ճանապարհը, ռազմաբազային զգուշացվել է ասֆալտապատ ճանապարհով տանկեր չտեղափոխել, փոխարենը առաջարկել են շրջանցիկ այլ ճանապարհ:

«Իրենց ասվել է, որ դաշտերից հեռու ճանապարհով անցնեն, բայց չեն շրջանցում, վառելիք են խնայում»,-բողոքում են մարմարաշենցիները:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում