«Փաստ». Ամենակարևոր հարցերից մեկը ոչ թե տաքսիստների հողաթափերն են, այլ՝ քաղաքային տրանսպորտի վարորդների հոգեկան խնդիրները

«Փաստ». Ամենակարևոր հարցերից մեկը ոչ թե տաքսիստների հողաթափերն են, այլ՝ քաղաքային տրանսպորտի վարորդների հոգեկան խնդիրները

«Փաստ»-ում կարդում ենք. «Պարզվում է, որ տարիներ շարունակ կառավարության փնթի գործելաոճը ոչ միայն Հայաստան ապրանք ներկրողներին է հունից հանում, այլ տաքսիստներին։ Եվ ցանկացած ոլորտի կեղտը ջրի երես է դուրս գալիս, երբ կառավարության նիստերի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է մատը դնելու երկրում առկա այս կամ այն «ցավոտ» կետի վրա։

Այս անգամ հերթը տաքսիստներին էր, բայց ցավալի է, որ հարգարժան վարչապետին այնքան պարզունակ էին ներկայացրել տարիների ընթացքում ոլորտում կուտակված ու «թարախակալված» խնդիրները, որ նա սահմանափակվեց միայն վարորդների հողաթափերին ու երեսի թրաշին անդրադառնալով։

Այսօր ամենակարևոր հարցերից մեկը ոչ թե տաքսիստների հողաթափերն են, այլ քաղաքային տրանսպորտի ոլորտում աշխատող վարորդների հոգեկան առողջության ուսումնասիրությունը, որն այնքան է խորացել, որ նույնիսկ բժշկի մասնագիտությունից կիլոմետրերով հեռու մարդկանց համար է տեսանելի դարձել։ Սա, իհարկե, ոչ կառավարության, ոչ ԱԺ-ի, ոչ էլ քաղաքապետերի համար հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հոգեկան խնդիրներ կամ նարկոդիսպանսերում հաշվառված մարդկանց «սպասարկումից» օգտվելը, քանի որ դժվար թե նրանք վերջին 20-30 տարում քաղաքային տրանսպորտից օգտված լինեն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում