«Հայկական Ժամանակ». Ոստիկանությունից չեն պարզաբանում՝ Կանևսկոյի թիկնազորի մոտ հայտնաբերված զենքերը օրինական են եղել, թե ոչ

«Հայկական Ժամանակ». Ոստիկանությունից չեն պարզաբանում՝ Կանևսկոյի թիկնազորի մոտ հայտնաբերված զենքերը օրինական են եղել, թե ոչ

Ոստիկանությունը դեռ չի շտապում հայտարարել՝ անցած շաբաթ վնասազերծված քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի՝ մոտ մեկ տասնյակի հասնող մեքենաներով շրջող թիկնազորի մոտ հայտնաբերված զենքերը օրինական են եղել, թե ոչ:

Ըստ ոստիկանության հրապարակած տեսանյութի, մեքենաների սրահներում եղել է զենք, որի օրինականությունը, սակայն, ճշտվում էր:

«Այս պահին այդ մասով ոչինչ չունենք ավելացնելու»,- երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին ասել են ՀՀ ոստիկանությունից:

Թերթը նշել է, որ մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ Դոն Պիպոյի մահափորձի նախապատրաստման պատվիրատուներից մեկը Արտյոմ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Կոնևսկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում