Վարչապետը հանձնարարեց ամփոփել կարկտահարության վնասի չափը և ներկայացնել խնդրի լուծման առաջարկություն

Վարչապետը հանձնարարեց ամփոփել կարկտահարության վնասի չափը և ներկայացնել խնդրի լուծման առաջարկություն

Արմավիրի մարզում հունիսի 12-ին տեղացած կարկտահարության հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում Գյուղատնտեսության և Տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին և Արմավիրի մարզպետին հանձնարարեց եռօրյա ժամկետում ամփոփել վնասի չափերն ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ ու տեղեկանք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում