Արփինե Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամանակ քայլեր արվել, սակայն դրանք բավարար չեն. Դավիթ Հարությունյան

Արփինե Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամանակ քայլեր արվել, սակայն դրանք բավարար չեն. Դավիթ Հարությունյան

Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ Արդարադատության նախարարությունում քայլեր արվել, սակայն դրանք բավարար չեն: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը:

«Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս այն պետք է անպայման ուղեկցվի հանրային քննարկմամբ և հրապարակային ներկայացմամբ: Երեկ, օրինակ, հայտնաբերեցի, որ կա մի իրավական ինստիտուտ, որը ստեղծվել է նախորդ տարի և Արփինե Հովհաննիսյանն այն մշակելով շատ կարևոր քայլ է արել, բայց հանրության ամենաշահագրգիռ հատվածը դրա մասին բավարար տեղեկացված չէ: Քայլեր արվե՞լ են՝ այո, բավարա՞ր են՝ ոչ, մենք իրականում միասին պետք է քայլենք այդ ճանապարհով»,– ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկների վիճակին, մասնավորապես, գաղութներում փողի համար թղթախաղով զբաղվելու երևույթներին, նախարարն ասաց, որ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: «Մենք ՔԿՀ-ներում ունենք բազում խնդիրներ և առաջին հերթին պետք է մտածենք պատճառները վերացնելու մասին, որպեսզի հետևանքները վերանան: Արհեստական գործողություններ պետք չեն, թղթախաղը գաղութում արգելված է, սակայն շարունակվում է, ուստի պետք է գտնել դա ծնող պատճառը: Դրա մասին պետք է առաջնահերթ խոսենք»,- ասաց Հարությունյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում