ՊՈԱԿ-ների վերակազմակերպման արդյունքում ԱԻՆ-ը կտնտեսի 76,5 միլիոն դրամ

ՊՈԱԿ-ների վերակազմակերպման արդյունքում ԱԻՆ-ը կտնտեսի 76,5 միլիոն դրամ

Արտակարգ իրավիճակների նախարարության երեք ՊՈԱԿ-ները միացման ձևով վերակազմակերպվելու են «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին: Կառավարության ընդունած որոշմամբ նշված ՊՈԱԿ-ը նախատեսվում է վերանվանել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության»։

Որոշման նախագիծը ներկայացնող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ նախագծի նպատակն է օպտիմալացման,վերակազմակերպման, կառուցվածքային և հաստիքային փոփոխությունների, խնդիրների վերաբաշխման միջոցով ապահովել ՀՀ ԱԻՆ ենթակայությամբ գործող մարմինների ու կառավարման ոլորտում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը և առաջադրված նպատակների առավել արդյունավետ իրականացումը: «Նախատեսվում է կրճատել իրավաբանական անձին բնորոշ ատրիբուտները՝ տնօրեններ, ֆինանսական ստորաբաժանումներ և հաստիքներ։ Նախագծի ընդունման արդյունքում տարեկան կտնտեսվի 76,5 միլիոն դրամ», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում