Չնայած ժամկետների ուշացումներին՝ կառավարությունը «Սյունիք Ֆուդ»-ին ազատեց մաքսատուրքից

Չնայած ժամկետների ուշացումներին՝ կառավարությունը «Սյունիք Ֆուդ»-ին ազատեց մաքսատուրքից

ՀՀ կառավարությունը պահածոների արտադրությամբ զբաղվող «Սյունիք Ֆուդ» ընկերությանը կազատի ներմուծվող սարքավորումների մաքսատուրքից: Գործադիրի նիստում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը պատրաստվում է կատարել 1.7 միլիարդ դրամի ներդրում: «Կստեղծվի հիմնական՝ 21 և սեզոնային 210 աշխատատեղ», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ «Սյունիք Ֆուդն» այն ընկերությո՞ւնն է, որտեղ այցելել էին և հարցրեց, արդյոք ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ընթանում են սահմանված ժամկետների համաձայն: «Ոչ, մի փոքր ուշացում կա, որը կապված է ոչ թե իրենց, այլ՝ մատակարարող ընկերությունների հետ, մատակարարող ընկերությունը խախտումներ է թույլ տվել, բայց ժամկետների տատանումը շատ չէ», – ընդգծեց Սուրեն Կարայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում