«Ինովացիաների գլոբալ ինդեքս-2017»-ում Հայաստանն առաջ է անցել Վրաստանից ու Ադրբեջանից

«Ինովացիաների գլոբալ ինդեքս-2017»-ում Հայաստանն առաջ է անցել Վրաստանից ու Ադրբեջանից

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO) հրապարակել է «Ինովացիաների գլոբալ ինդեքս-2017»-ը, որտեղ Հայաստանը 127 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը: Ինդեքսում Հայաստանը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների խմբում ամենաարդյունավետ 20 երկրների շարքում է:

Բացի այդ, մեր երկիրը Սլովենիայի, Բահրեյնի, Լյուքսեմբուրգի ու Բելգիայի հետ գյուղատնտեսական աշխատանքի արդյունավետության աճ ունեցող լավագույն հինգ երկրներից է:

Հայաստանի հարևաններ Վրաստանը զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը, Իրանը՝ 75-րդ, Ադրբեջանը՝ 82-րդ և Թուրքիան՝ 43-րդ:

Ինդեքսը գլխավորում են Շվեյցարիան, Շվեդիան և Նիդերլանդները: Այս երկրներին հաջորդում են Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Դանիան, Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան և Իռլանդիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում