Լոնդոնի ոստիկանությունը բացառել Է շենքի հրդեհի կապն ահաբեկչության հետ

Լոնդոնի ոստիկանությունը բացառել Է շենքի հրդեհի կապն ահաբեկչության հետ

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը բացառել Է այն բանի հնարավորությունը, որ հունիսի 14-ին քաղաքի արեւմուտքում բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհն ահաբեկչության հետեւանք Էր: Այդ մասին հայտարարել Է Սքոթլենդ-յարդի ներկայացուցիչ Սթյուարթ Քանդին

«Չկա մի բան, որը հիմք տար ենթադրելու, թե հրդեհը կապված Է ահաբեկչության հետ»,-ասել Է նա:

Grenfell Tower 24-հարկանի շենքում հրդեհը տեղի Է ունեցել լույս հունիսի 14-ի գիշերը: Այն սկսվել Է ներքեւի հարկերում, ինչից հետո կրակն արագորեն տարածվել Է շենքի ամենավերին հարկերը: Արդյունքում առանձին մարդիկ հայտնվել են կրակի ճիրաններում: Ըստ վերջին տվյալների, խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել Է 17-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում