Կատալոնիայում հետհաշվարկով ցուցատախտակ են տեղադրել մինչեւ անկախության հանրաքվեն. El Mundo

Կատալոնիայում հետհաշվարկով ցուցատախտակ են տեղադրել մինչեւ անկախության հանրաքվեն. El Mundo

Կատալոնիայի ինքնավար հանրակցության կազմի մեջ մտնող Բերգ մունիցիպալիտետի քաղաքապետարանը մեծ ցուցատախտակ է տեղադրել, որի վրա հետհաշվարկ է սկսվել մինչեւ տարածաշրջանի անկախության շուրջ անցկացվելիք հանրաքվեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է El Mundo թերթը: Նրա տեղեկատվության համաձայն, վահանակի վրա գրված Է. «Հանուն ժողովրդավարության, մենք քվեարկելո՛ւ ենք: Հանրաքվե-2017»: Դրա կողքին ծածանվում է Էստելադան՝ Կատալոնիայի անջատողականների ոչ պաշտոնական դրոշը: Տաբլոյի վրա նշվում են այն օրերը, ժամերը, րոպեները եւ վայրկյանները, որոնք մնացել են մինչեւ հանրահարցումը, որը, ինչպես սպասվում է, կկայանա հոկտեմբերի 1-ին:

Նախաձեռնությունը հավանության է արժանացել մունիցիպալիտետի քաղաքապետ Մոնսերատ Բենտուրոսի կողմից, որը Իսպանիայից Կատալոնիայի անջատվելու օգտին հանդես եկող «Թեկնածուներ հանուն ժողովրդական միասնության» կուսակցության կողմնակիցն է: Բերգում, որ 16 հազար բնակիչ ունի, ավելի վաղ նման ցուցատախտակ արդեն տեղադրել են:

Կատալոնիան ինքնավար հանրակցություն է պիրենեյան թագավորության հյուսիս-արեւելքում: Վերջին տարիներին տարածաշրջանում զգալիորեն ուժեղացել են անջատողական տրամադրությունները: Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին մարզի խորհրդարանը հավանություն տվեց Իսպանիայի կազմից դուրս գալու շուրջ հանրահարցում անցկացնելու բանաձեւին: Սակայն Իսպանիայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) չեղյալ հայտարարցլ այս փաստաթղթի գործողությունը: Հունիսի 9-ին Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել Է, որ հանրաքվեն կկայանա ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին: Հարցը, որը պլանավորել են դնել հանրաքվեի, հնչելու Է հետեւյալ կերպ. «Դուք ցանկանում եք արդյոք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն՝ կառավարման հանրապետական ձեւով»: Դրան ի պատասխան, Իսպանիայի իշխանությունները հավաստիացրել են, որ թույլ չեն տա հանրաքվե անցկացնել: Ինչպես նշել Է կրթության, մշակույթի եւ սպարտի նախարար, երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ինյիգո Մենդես դե Վիգոն, Մադրիդը դատարանում կբողոքարկի հանրահարցում անցկացնելու բոլոր փորձերը, հաղորդվել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում