AM | RU
USD
EUR
RUB

Արդարադատության նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին մասնակցել իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ, պատրաստել է էլեկտրոնային ժողովրդավարության նպատակով գործարկված իրավական ակտերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am–ի նպատակի ու հնարավորությունների մասին պատմող սոցիալական հոլովակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակը թույլ է տալիս քաղաքացիներին, քաղաքացիական հասարակությանը և բիզնես ոլորտի ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել պետության կողմից իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին՝ ապահովելով պետության, հասարակության և բիզնեսի ներկայացուցիչների համատեղ արդյունավետ համագործակցությունը:

Կայքը հնարավորություն է ընձեռում օգտատերերին ծանոթանալու տեղադրված նախագծերին, դրանց հիմնավորումներին և այլ կից փաստաթղթերին, ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին, ինչով էլ ապահովվում է հանրային քննարկման և հանրության մասնակցային գործընթացը պետության իրավաստեղծ գործունեությանը:

www.e-draft.am–ը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում գրանցվելիս բաժանորդագրվել ըստ ոլորտների և, էլ.փոստին հաղորդագրություն ստանալով, ծանուցվել համապատասխան գերատեսչության կողմից հրապարկված իրավական ակտերի նախագծերի մասին:

Արդարադատության նախարարությունը կոչ է անում քաղաքացիական հասարակության և բիզնես հատվածի ներկայացուցիչներին ակտիվություն ցուցաբերել ու մասնակցել իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին:

Լրահոս
Իգնատի Առաքելյանն անդրադարձել է Հայաստան ներմուծված ԳՄՕ սերմերի հետ կապված խոսակցություններին Եվրամիության հետ նոր համաձայնագիրը նորանոր հեռանկարներ է բացում Հայաստանի առջեւ. Ֆրանսիայի դեսպան Կանադացի պատգամավորը դատապարտել է Արցախի նկատմամբ ադրբեջանական կողմի գործողությունները Իրանում 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Հայաստանում այն չի զգացվել Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն Վիճաբանություն Թուրքիայի մեջլիսում. պատգամավորը նախարարին «ուրացող» է անվանել Երևանում բերման է ենթարկվել 35-ամյա ԱՄՆ քաղաքացին Պաղեստինում գրանցված բախումները հեռու են հայկական թաղամասերից Կովկասյան գորշ ցեղատեսակի բուծմամբ կլուծվի նաեւ պարենային ապահովության հարցը Հայտնի են նոր խորհրդարանի ամենաակտիվ և ամենաշատ բացակայող պատգամավորները ՀՀ Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանի հետ ՊՆ-ն հայտարարում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ Ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող. Ֆրանսիայի դեսպան Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումը կարեւոր ազդակ է օտարերկրացի ներդրողների համար Հայաստանում առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ ՀՀ կառավարությունն ակնկալում է ՀՆԱ-արտաքին պարտքի հարաբերակցության 55.4 տոկոս ցուցանիշ Հայաստանում սնունդը բարելավելու եւ թերսնուցումը նվազեցնելու ուղղությամբ դպրոցներին կից ջերմատներ կկառուցվեն Մեքսիկան բալանսավորված դիրքորոշում ունի ԼՂ խնդրում. ՀՀ դեսպանի հարցազրույցը «Էլ Ունիվերսալ»-ին Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել հյուսիսային Իրաքում ՀՀ սահմանին զինծառայողն ականապայթյունային վնասվածք է ստացել. վիճակը կայուն ծանր է ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԶՈՒ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչի և զորացրման մասին Արցախում համածառայակցի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել «Հրապարակ». Գողականները գալիս են Հայաստան «Ժամանակ». Արթուր Բաղդասարյանը ապրիլի 9-ից հետո կնշանակվի ՍԴ նախագահ «Իրատես». Գալուստ Սահակյան. «Եթե հարուստ է, շատ փող ունի, ամեն ինչ էլ կարող է ուտել» «Հրապարակ». «Կապան մոլ»-ում արտասահմանյան հայտնի բրենդներ են ներկայացված լինելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 12 Արամ Ա-ն և Երուսաղեմի լյութերական եկեղեցու առաջնորդը քննարկել են Երուսաղեմի կարգավիճակի հետ կապված հարցեր Արցախը ողջունում է Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու՝ Հոնոլուլուի քաղաքային խորհրդի մտադրությունը Նյու Յորքում ահաբեկչության փորձի հետևանքով երեք հոգի թեթև մարմնական վնասվածքներ են ստացել ՊՆ-ում Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման վերաբերյալ քննարկում է անցկացվել Նախագահն ընդունել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղարին Ռաֆայել Իսախանյան. «Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ը խաբեություն է Դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 25-ից Էյջի Տագուչին Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը առավելություն է համարում ճապոնական ընկերությունների համար Հանձնարարվել է խստորեն վերահսկել երկարացված ժամկետներով շինթույլտվություններով աշխատանքների համար սահմանված ժամանակացույցերի պահպանումը «Իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի կարգավիճակից». Մարդու իրավունքների միջազգային օրը նշվել է Արցախում ՊԵԿ փոխնախագահը վստահեցնում է` ֆիզիկական անձինք երրորդ երկրներից մեքենա ներկրելիս արգելքի չեն հանդիպի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan