Պուտինը «Ուղիղ գծի» ընթացքում պատասխանեց 70 հարցի

Պուտինը «Ուղիղ գծի» ընթացքում պատասխանեց 70 հարցի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավարտված «Ուղիղ գիծը» տեւել է գրեթե չորս ժամ: Այդ ընթացքում պետության ղեկավարը պատասխանել է 68 հարցի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: Այսպիսով՝ 2013 թվականի նրա ռեկորդը, երբ միջոցառումը տեւեց 4 ժամ 47 րոպե, չգերազանցվեց: 2013 թվականին Պուտինը հասցրեց պատասխանել 85 հարցի: Անցյալ տարի «Ուղիղ գիծը» տեւեց 3 ժամ 40 րոպե: Այդ ընթացքում ՌԴ նախագահը պատասխանեց 80 հարցի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում