Եվրախորհրդարանն Ադրբեջանից պահանջել է ազատել լրագրող Աֆղան Մուխտարլիին

Եվրախորհրդարանն Ադրբեջանից պահանջել է ազատել լրագրող Աֆղան Մուխտարլիին

Եվրախորհրդարանն ընդունել է մի բանաձև, որով կոչ է արվում Ադրբեջանին ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխտարլիին ու դադարեցնել նրա դեմ հետապնդումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԽ պատգամավորները հանդես են եկել նաև Ադրբեջանում մամուլի վատ վիճակի մասին սուր քննադատություններով:

Եվրախորհրդարանի անդամներն ընդգծել են, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն լրագրողների ու մարդու իրավունքների պաշտպանների քրեական հետապնդումն ու բանտարկումը, անմիջապես ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին:

Բացի այդ, ԵԽ-ն կոչ է արել Վրաստանի իշխանություններին մանրամասն հետաքննություն իրականացնել Մուխտարլիի առևանգման գործով և հստակեցնել կատարվածում վրացական գործակալների ներգրավվածության հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում