Պետպատվերով մատուցվող ծառայությունները ֆինանսավորվել են էլեկտրոնային առողջապահական համակարգի տվյալներով

Պետպատվերով մատուցվող ծառայությունները ֆինանսավորվել են էլեկտրոնային առողջապահական համակարգի տվյալներով

Պետական պատվերի շրջանակում բժշկական ծառայություններ մատուցող հանրապետության բոլոր ամբուլատոր պոլիկլինիկական և հիվանդանոցային կազմակերպությունների կողմից 2017թ. մայիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքներն առաջին անգամ ամբողջությամբ ֆինանսավորվել են էլեկտրոնային առողջապահական համակարգով ներբեռնված տեղեկատվության և ամփոփ հաշվետվությունների հիման վրա։ 

Կարևոր է ընդգծել, որ ծրագրային ապահովման համակարգի փոփոխությունը չի անդրադարձել ֆինանսավորման սահմանված ժամկետների վրա։

Այսպիսով` կարող ենք փաստել, որ մեր երկրում պետական պատվերի իրականացումն ամբողջությամբ արտացոլվում է էլեկտրոնային առողջապահական համակարգում, ինչը մի քանի անգամ բարձրացնում է գործընթացի թե՛ վերահսկելիությունը և թե՛ թափանցիկությունը։

Էլեկտրոնային առողջապահական համակարգն առցանց ինտեգրվել է ոստիկանության բնակչության ռեգիստրին, որի տվյալների հիման վրա էլ իրականացվել է քաղաքացիների նույնականացումը և գրանցումը էլեկտրոնային համակարգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում