«Ժողովուրդ». Գյուղնախարարը միայն երեկ բարեհաճեց այցելել կարկտահարված համայնքներ

«Ժողովուրդ». Գյուղնախարարը միայն երեկ բարեհաճեց այցելել կարկտահարված համայնքներ

«Այս տարին գյուղատնտեսության համար սկսվեց աննպաստ եղանակային պայմաններով, նախ՝ ոչ մի­այն երկար ձմեռն էր ցրտաշունչ, այլ նաև ցածր ջերմաստիճանը շարունակվեց երկար ժամանակ՝ դառնալով ցրտահարությունների պատճառ, վնասվեցին խաղողի որթերը և ծիրանենու, դեղձենու երիտա­սարդ շիվերը: Դրան գումարվեց նաև օրերս տեղացած կարկուտը, որն էլ մի շարք մարզերում լուրջ վնաս­ներ է հասցրել և ցանքատարածություններին, և պտղատու այգիներին: Ու հիմա, առանց այն էլ վարկային բեռի տակ կքած գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում, նրանց սպասած եկամուտը հարցակա­նի տակ է: Հատկանշական է, որ իշխանությունները կատարվածին բարեհաճել են անդրադառնալ կարկ­տահարությունից օրեր անց միայն, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը միայն երեկ է բարեհաճել այցելել կարկտահարված համայնքներ, այն էլ՝ ոչ թե ինքնակամ, այլ վարչապետ Կարեն Կա­րապետյանի հանձնարարականից հետո միայն»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում