«Ժողովուրդ». Արման Թաթոյանը խուսանավում է համասեռամոլների իրավունքների պաշտպանության վերաբերյալ գնահատականներ տալուց

«Ժողովուրդ». Արման Թաթոյանը խուսանավում է համասեռամոլների իրավունքների պաշտպանության վերաբերյալ գնահատականներ տալուց

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խուսանավում է համասեռամոլների իրավունքների պաշտպանության վերաբերյալ գնահատականներ տալուց: Բանն այն է, որ նախորդ ամիս Երևանում հայտնվեցին համասեռամոլության նկատմամբ հանդուրժողականության կոչ անող սոցիալական գովազդների վահանակներ, որոնք սակայն կարճ ժամանակ անց քաղաքապետարանի որոշմամբ հեռացվեցին:

«Ժողովուրդ»-ը Թաթոյանից հետաքրքրվել է՝ ինչպես է գնահատում քաղաքապետարանի քայլը:

«Մեզ որևէ հարցով որևէ մեկը չի դիմել և այդ առումով քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատականներ չեմ կարող տալ»,-ասել է ՄԻ պաշտպանը:

Թաթոյանը հստակ պատասխան չի տվել նաև հարցին՝ այդ ամենը լա՞վ էր, թե վատ էր: «Այդպիսի գնահատական նույնպես չեմ կարող տալ, քանի որ մեզ մոտ որևէ քննարկում, ընթացակարգ չի եղել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում