«Հայկական ժամանակ». Կարեն Կարապետյա՞նն է ընդօրինակել Պուտինին, թե Պուտինը՝ Կարապետյանին

«Հայկական ժամանակ». Կարեն Կարապետյա՞նն է ընդօրինակել Պուտինին, թե Պուտինը՝ Կարապետյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկ կայացած «մեծ հարցազրույցի» ժամանակ հարց է հնչել, թե Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները ինչպես են անդրադարձել երկրի տնտեսության վրա։

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Պուտինը հարցին պատասխանել է մեզ համար արդեն հարազատ դարձած ոճով. «Անդրադարձե՞լ են մեզ վրա, թե՞ ոչ։ Այո անդրադարձել են։ Արմատապե՞ս են անդրադարձել, թե՞ ոչ։ Չեմ կարծում»,-ասել նա։

«Այս ոճը շատ հաճախ կիրառում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը բավականին երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ռուսական խոշորագույն՝ «Գազպրոմ» ընկերությունում։ Թերևս, արժե քրքրել արխիվները և պարզել, թե ով է ումից ընդօրինակել հարցերին պատասխանելու այս ոճը՝ Կարեն Կարապետյանը Պուտինի՞ց, թե Պուտինը՝ Կարեն Կարապետյանից»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում