«Հայկական ժամանակ». «Ի՞նչ հերոսներ, նրանք մարդասպան դահիճներ են». սպանված ոստիկանի մայրը՝ «Սասնա Ծռերի» մասին

«Հայկական ժամանակ». «Ի՞նչ հերոսներ, նրանք մարդասպան դահիճներ են». սպանված ոստիկանի մայրը՝ «Սասնա Ծռերի» մասին

2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած և մի քանի օր հետո հիվանդանոցում մահացած ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական Գագիկ Մկրտչյանի հարազատները նույնպես տեղյակ չեն եղել, որ սույն գործով դատավարությունն արդեն սկսվել է:

Գագիկ Մկրտչյանի մայրը՝ տիկին Անահիտը «Հայկական ժամանակ»-ին պատմել է, որ որդին արձակուրդի մեջ էր, հուլիսի 16-ը առաջին ու վերջին աշխատանքային օրն է եղել:

«Ինքը ադրբեջանցիների հետ ծառայեց, եկավ տուն, ու գա հանկարծ հայի ձեռքով գնա՞, ի՞նչ հայ: Անիմաստ տեղը իմ խելոք երեխուն կրակել են, ի՞նչ հերոսներ, նրանք մարդասպան դահիճներ են: Ինչի՞ դատարան չկանչեցին, գոնե կանչեն՝ գնամ երկու խոսք ասեմ, սիրտս հովանա, չնայած ոնց կարող է մոր սիրտը հովանալ: Աղջիկս առաջին կարգի հաշմանդամություն ունի, իր ձեռքը շատ եմ տանջվում, հաղթահարում էի, բայց սա հաղթահարելու չի, դիմանալու չի: Էնքան լավն էր իմ տղան, էնքան բարի, խելոք»,- պատմել է ավագ ենթասպայի մայրը:

Տիկին Անահիտը պատմել է, որ որդին 23 տարի աշխատում էր համակարգում: Գագիկի հոր առողջական վիճակը որդու մահից հետո վատացել է, դժվարությամբ է տեղաշարժվում:

Գագիկը մեկ որդի ունի՝ 7-ամյա Մհերը: Նա թերթի հետ զրույցում ասել է, որ քոլեջ է հաճախում, ասաց, որ մեծանա՝ ոստիկան է դառնալու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում