Հանսի ու Ջորջի միջոցո՞վ պետք է ինձ պաշտպանեմ. Էրդողանին զայրացրել է իր թիկնապահներին ձերբակալելու ԱՄՆ որոշումը

Հանսի ու Ջորջի միջոցո՞վ պետք է ինձ պաշտպանեմ. Էրդողանին զայրացրել է իր թիկնապահներին ձերբակալելու ԱՄՆ որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զայրացրել է իր անվտանգության աշխատակիցներին ձերբակալելու մասին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Իմ թիկնապահներից 12-ին կալանավորելու մասին որոշում են ընդունել: Սա ի՞նչ օրենք է, սա ի՞նչ իրավունք է: Եթե անվտանգության այդ աշխատակիցներն ինձ չպիտի պաշտպանեին, ապա էլ ինչո՞ւ էի ես նրանց ինձ հետ ԱՄՆ տանում: Ամերիկացի Հանսի ու Ջորջի միջոցո՞վ պետք է ինձ պաշտպանեմ»,– հայտարարել է Էրդողանը:

Նա մեղադրել է ամերիկյան ոստիկանությանը Թուրքիայի դեսպանատան դիմաց կազմակերպված ցույցի ժամանակ ոչ մի քայլ չձեռնարկելու մեջ: Նա անընդունելի է համարել նաև ԱՄՆ քաղաքացի երկու թուրքերի ձերբակալելու փաստը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ է կանչվել այդ երկրում Միացյալ Նահանգների դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում