Երևանի քաղաքապետի տեղակալները չեն փոխվի

Երևանի քաղաքապետի տեղակալները չեն փոխվի

Այսօր ժամը 11:00-ին կայանալու է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Օրակարգում է նաև Երևանի քաղաքապետի տեղակալներ նշանակելու մասին հարցերը:

Քաղաքապետարանի պաշտոնական կայքում ներկայացված որոշումների նախագծերի համաձայն, Երևանի ավագանուն առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու անդամ Կամո Արեյանին նշանակել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, իսկ Վահե Նիկոյանին, Դավիթ Օհանյանին, Արամ Սուքիասյանին՝ Երևանի քաղաքապետի տեղակալներ:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին, քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երևանի ավագանու անդամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում