ՀՀ Նախագահը շնորհավորել է քանդակագործ Լևոն Թոքմաջյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ Նախագահը շնորհավորել է քանդակագործ Լևոն Թոքմաջյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 16-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր հաջողություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Դուք հայ կերպարվեստի և քանդակագործության երախտավորներից եք, որի ողջ ստեղծագործությունը արվեստին անմնացորդ ծառայության և նվիրումի վկայություն է:

Բարձր վարպետությամբ և տաղանդի բացառիկ ուժով ստեղծված Ձեր աշխատանքները մեր կյանքի ու առօրյայի անբաժանելի մասն են, իսկ Մարտիրոս Սարյանի՝ Երևանի սրտում գտնվող Ձեր հեղինակած արձանը արվեստագետի ինքնատիպ ձեռագրի ուրույն դրսևորում է»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում