Առաջիկա օրերին Հրաչյա Հարությունյանը կվերադարձվի Հայաստան

Առաջիկա օրերին Հրաչյա Հարությունյանը կվերադարձվի Հայաստան

«Մինչև հունիսի վերջ Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը կվերադարձվի Հայաստան»,-այս մասին գրում է «Ռուսարմինֆո»-ն և հավելում.

«Նախատեսվում է, որ Հրաչյա Հարությունյանի վերադարձը կլինի առաջիկա օրերին՝ նախնական տվյալներով, հաջորդ շաբաթ»։

Նշվում է, որ ֆինանսական պարտավորությունները, որոնք խոչընդոտում էին արտահանձնմանը, ամբողջությամբ կատարվել են:

Ավելի վաղ Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանին փոխանցել է այն գումարը, որը տուժածները պահանջում էին. խոսքը 18 միլիոն ռուսական ռուբլու (ավելի քան 153 միլիոն դրամ-խմբ) մասին է։

Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:

Դատավճռի համաձայն, Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածներով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում