Երևանի մանկապարտեզներում հերթագրման գործընթացը հասանելի կլինի նաեւ ծնողներին

Երևանի մանկապարտեզներում հերթագրման գործընթացը հասանելի կլինի նաեւ ծնողներին

Երեւան քաղաքի բոլոր մանկապարտեզներում հերթագրման գործընթացը հասանելի կլինի նաեւ ծնողներին: Ծնողները կարող են օնլայն եղանակով ծանոթանալ, թե հերթագրման ցուցակի որերորդ տեղում է իրենց երեխան:

Երեւանի ավագանու հունիսի 16-ին հրավիրված արտահերթ նիստին այս մասին ասաց Երեւանի քաղաքապետի նորընտիր տեղակալ Արամ Սուքիասյանը: «Գործընթացը նախապատրաստական փուլում է»,-ասաց նա: Սուքիասյանի խոսքով` առաջին մեկ-երկու տարում կլուծվի նաեւ մանկապարտեզներ երեխաների հաճախելիության խնդիրը: «Երեխաները հնարավորություն կունենան ըստ գրանցման վաղեմության հաճախել նախակրթարաններ»,-հավելեց Սուքիասյանը:

Քաղաքապետի տեղակալը վստահեցրեց, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր նախակրթական ուսումնական հաստատությունները ջեռուցվում են, իսկ գույքով համալրման գործընթացն ընթացքի մեջ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում