Լոնդոնում հրդեհից զոհվածների թիվը հասել Է 30-ի

Լոնդոնում հրդեհից զոհվածների թիվը հասել Է 30-ի

Լոնդոնի արեւմտյան մասում բարձրահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից զոհվածների թիվը հասել Է 30-ի: Այդ մասին լրագրողներին հայտնել Է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Սթյուարթ Քանդին:
Հունիսի 15-ին ոստիկանությունը հայտնել Էր 17 զոհվածների մասին:

«Զոհվածների թիվը 30 Է»,- ասել Է Քանդին, հավելելով, որ ոստիկանությունն առաջվա պես սպասում Է, որ զոհվածների թիվը կաճի:

Լոնդոնի Գրենֆելլ-թաուեր բազմաբնակարան բնակելի շենքում հրդեհն սկսվել Է լույս հունիսի 14-ի գիշերը: Այն շարունակվել Է ավելի քանի երկու օր, ինչի հետեւանքով 24-հարկանի շենքը գրեթե ամբողջովին այրվել Է: Հրդեհի հետեւանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել Է առնվազն 17 մարդ, 79 մարդ գտնվում Է հիվանդանոցներում, նրանցից 17-ը՝ օրհասական վիճակում: Հրշեջների տվյալներով՝ հրդեհից կարող Էր տուժել շուրջ 120 ընտանիք: Տարհանված բնակիչները ժամանակավորապես տեղավորվել են մերձակա հասարակական կենտրոններում, մզկիթներում ու եկեղեցիներում: Այրված շենքում որոնողական գործողությունը, ըստ ոստիկանության գնահատումների, կարող Է շարունակվել մի քանի շաբաթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում